Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Մի՛ սիրեք ձեզ քաղաքականության մեջ, այլ սիրեք քաղաքականությունը ձեր մեջ»

«Մի՛ սիրեք ձեզ քաղաքականության մեջ, այլ սիրեք քաղաքականությունը ձեր մեջ»
04.08.2026 | 12:11

Լինելով ողջ ընտրարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողքին, ինձ իրավունք եմ վերապահում մի քանի քննադատական դիտարկումներ անել։ Հուսով եմ, որ «առողջ» կընդունեք։

Ձեզանից ոմանք ընդամենը մեկ տարի են ակտիվ քաղաքականության մեջ, բայց գլուխներն արդեն լրիվ «ամպերի մեջ է»։ Երեկվա «կիքսերը» դրա վկայությունն են։

Տեսեք 25-ամյա տղան երեկ հարցազրույց է տալիս ու ասում է. «Իմ անցած ճանապարհը», իսկ ձեր կուսակցության երիտասարդ կանայք իրենց էջերում դիմելով մեկը' մյուսին, ասում են. «Իմ պայքարի ընկեր», և այլն։

ՈՒստի, կուզենայի մի քանի խորհուրդ տալ, կընդունեք, թե չէ, դա արդեն ձեր գործն է։

1. Երբեք մի մոռացեք, որ դուք այնտեղ եք հայտնվել' Սամվել Կարապետյանի շնորհիվ։

2. Մի չափազանցրեք ձեր դերը, մեր երկրի քաղաքական դաշտում։

3. Մի փորձեք հենց առաջին օրվանից աչքի ընկնել' «невпопад» հարցեր տալով։

4. Սովորեք ձեր կուսակցության ավելի հմուտ ընկերներից, ձեր ելույթները սկզբնական շրջանում համաձայնեցրեք կուսակցության ղեկավարության հետ։

5. Եվ վերջում, վերաձևակերպելով Ստանիսլավսկու խոսքերը. «Մի՛ սիրեք ձեզ քաղաքականության մեջ, այլ սիրեք քաղաքականությունը ձեր մեջ»։

Լավ եղեք, հաջողություն եմ մաղթում։

Խորեն Արտաշեսի

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ